Wednesday, May 30, 2007
Խխունջն ու ականջը։
Արեգը փորձում է խոսել։ Բառեր կան արտասանում է գրեթե ճիշտ, ամենայն դեպս՝հասկանալի։ Որպես կանոն, այս բառերը նշանակող իրերի հանդեպ Արեգը ջերմ վերաբեռմունք ունի։ Այսպիսի բառերից է «պոպոք» բարը. արտասաանում է «բոբո»։Կամ «բեռնատար», «բըտէ» Արեգի տարբերակը։
Կան բառեր՝ այս կամ այն իր նշանակող, որ բացատրում է մատների լեզվով։ Օրինակ «բանալի» արտահայտելու համար մատներով ցուցադրում է բանալիով բացելու շրջանաձև շարժումը։
Վերջի անձրևոտ օրերին հաճախ անտառում զբոսնելիս հանդիպում ենք չափսսերով բավական մեծ խխունջների։ Հաճախ Արեգն ինքն է հայտնաբերում արահետի վրա կամ տփերում․ ուրախացած ցույց է տալիս գտածը։ «Խխունջ» բառը դեռ բարդ է արտասանելու համար։ Երբ ուզում է արտահայտի – ցույց է տալիս իր ակաջին։
Այսպիսի զարմանալի զուգադիպում։
# posted by Արեգ .:. Areg : 11:25 PM
Comments: