Արեգ .:. Areg

Օրագիր .:. Blog

Archives
October 2005  
Archives
April 2006  
Archives
May 2006  
Archives
July 2006  
Archives
May 2007  
Archives
July 2007  
Archives
October 2007  

Tuesday, July 11, 2006

Արեգի առաջին բառերը

Կարծես թե այն ձայների շարանը, որ քանի օր է անդադար թափվում է Արեգի շուրթերից, իմաստավորվում է։ Այսինքն միշտ իմաստավորված էր, սակայն ծնողներ հիմա արդեն կարողանում են հնչյուններ տարաբավանել։
Բացի մամա, նյանյա, բաբա, դադա, պապա, տատա, վաուվա, կակա, կղ, դղ, գդա վանկերից, հստակ ասում է- «գնդակ», ցույց տալով գնդակին, կամ գնդակի հետ խաղալիս. ասում է «մամա», երբ հոգնած է և մայրիկի մոտ է ուզում. ասում է «բա» ու ցույց տալիս որևէ առարկայի, կամ կենդանու. մեքենայի, շնիկի, կատվի։ Կատվին երբեմն «կա» է ասում, երբեմն էլ՝ «կորի»։


Wednesday, July 05, 2006

9 ամիս

Լրացավ 9-րդ ամիսը։ Խորհրդանսշական մի ժամականահատված հետևում՝ նույնքան ամիս Արեգակը մայրիկի փորում էր անց կացրել։ Զարմանալի է, թե ինչքան բան փոքրիկ մարդուկը կարող է սովորել այդ կարճ ժամանակաշրջանում։

Սկսենք նրանից, որ շատ արագ վազում է չորեքթաթ, մայրիկի և հայրիկի հետեվից գնում սենյակից սենյակ՝ ցանկանալով ներկա լինել տանը կատարվող բոլոր իրադարձություններին։

Փորձում է ինքնուրույն քայլել։ Մի ձեռքով բռնված ծնողի ձեռքից կամ կահույքից, բավականին վարժ քայլում է, վազում, ինքնուրույն կանգնում է և անում մի քանի քայլ առանց բռնվելու։

Երեկ նկատեցինք որ արդեն 5րդ ատամն է դուռս եկել։

Այս երկու օր բլբլում է առանց դադարի։ Իր մանկական լեզվով, բայց հնժչերանգներով. բացատրում, պատմում, հարցնում, զարմանում և զայրանում։

Շատ է սիրում խաղալ մեր տան տիրուհու կատվի հետ։ Այն օրը պոչից այնպես քաշեց՝ խեղճ կատվի մազերն ձեռքում մնաց։ Կատուն մի քիչ խուսափում է Արեգից, փորձում փախչել, Արեգն էլ չորեքթաթ հետևվից է ընկնում։

Արեգի սիրած խաղերից.
- Հայրիկի հետ պաղկվոցի է խաղում, բռնոցի ու ֆուտբոլ։
- Մեքենան գետնով քշում է ու ասում «ղմմմ»...
- Սիրում է մեծ և փոքր իրերը ինչվոր մի բանի միջից հանել ու նորից դնել տեղը։
- Դարակներ բացել և մեջի եղած չեղածը գետնին շպրտել։
- Խոհանոցի ամանեղենով խաղալ։

Մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտությանը։ Ցանկացած երաժշտություն լսելիս սկսում է պարել՝ ռիթմիկ շարժել մարմինը։ Ծափ է տալիս, ձեռքերով շարժում է իբրը թե նվագախումբ է ղեկավարում։ Երբեմն երգում է ու պարում իր երգի տակ։ Սովորել է այնպես փչել հայրիկի շվիկի մեջ, որ ձայն գա։