Արեգ .:. Areg

Օրագիր .:. Blog

Archives
October 2005  
Archives
April 2006  
Archives
May 2006  
Archives
July 2006  
Archives
May 2007  
Archives
July 2007  
Archives
October 2007  

Saturday, May 13, 2006

7 ամիս ետևում - լավ նորություններ

Այսօր նկատեցինք, որ առաջին ատամն է դուրս եկել: Առջևի ներքևի ատամը, ձախ կողմից: Հ.-ն իր արտահայտությամբ իրեն էնպես է զգում, կարծես թե մի կարևոր քննություն հանձնած լինի գերազանց: Պատրաստվում ենք հացահատիկ անել: Հավանաբար մյուս շաբաթ օրը կհրավիրենք մեր ընկերներին երեխաների հետ:

Երկրորդ նորությունը` արդեն երեք օր է, ինչ Արեգը սկսել է չոչ անել: Ընդ որում չոչում է երեք-ոտանի: Շատ արագ տեղափոխում ձեռքերը,ձախ ոտով հրում: Իսկ աջ ոտը տակն է պահում, որ հենց ուզենա նստի: Տեղաշարժվում է ամենուր, ծնողների հետեվից վազում սենյակից սենյակ` ցանկանալով մանակից լինել տան բոլոր իրադարձություններին: Տունը վերածվել է քաոսի` ներքևի դարակների իրերը անմիջապես հայտնվում են գետնին:

Մնում է միայն հոգալ անվտանգությունը: Երկու օր է վտանգավոր իրերն ենք տեղափոխում, փակում հոսանքի ելքերը, ամրացնում դռները: