Օրագիր .:. Blog
Ինչ եմ կարող`
- Ամենահաճելին դա մի բան մի բանի դխկացնել։ Ի միջի այլոց "դխկացնել" բայը շատ ճիշտ բնորոշում է գործողությունը։ Նախ՝ մի բանով մյուսին հարված է հասցվում։ Երկրորդ՝ հարվածից ձայն է արձակվում – դխկ..դխկ դխկ..դխկ։
- Ձայներ հանել՝ շատ տարբեր, ճչոցներից սկսաց, տրտնջոցներ, նաև "դադադա", "բաբաբա" – կարճն ասաց տրամադրությունից է կախված։ Չմոռանանք, որ նշված երկու գործոցություն կարելի է միավորել։
– Կարող եմ շրջվել՝ փորից մեջքի վրա (և հակառակը)։ Կատարվում է դա հեշտությամբ և շատ արագ, քանի որ մնալ փորի վրա, սահմանափակել շարժքումների ազատությունը, ցանկություն չկա։
- Ինքնուրույն նստում եմ արդեն, բայց ուզում եմ շարժվել - առաջ, կողք, ետ` հետաքրքիր է զզնել շուրջբոլորը:
- Ամենասիրածս դիրքը` ոտքի վրա կանգնածն է, բայց քանի դեռ հավասարակշռությունս լավ չեմ կարողանում պահել, Հ-ին ու Մ-ին օգնության եմ կանչում:
- Մ-ի ձեռքի ափին կանգնած մի քանի վայրկյան առանց բռնվելու կարող եմ ինձ պահել:
- Տան կահույքի տարբեր մասերից եմ փորձում բռնվել ու կանգնել:
- Սիրած խաղերից է` իրերը մի ձեռքից մյուս ձեռք տեղափոխել:
- Սովորել եմ ջրում սուզվել: Բայց լողի մասին առանձին կգրեմ: