Արեգ .:. Areg

Օրագիր .:. Blog

Archives
October 2005  
Archives
April 2006  
Archives
May 2006  
Archives
July 2006  
Archives
May 2007  
Archives
July 2007  
Archives
October 2007  

Thursday, October 27, 2005

Խաղալիքներ: .:. First Toys.

Ունեցա առաջին խաղալիքներս- նվերներ մեր ընկերներից՝ Արսենից և Ստեֆիից։

Այսպիսի մի պտուտակ, և երկու գրքեր՝ երկկողմանի և 3d։ Վերջինս կարդալու եմ ավելի ուշ։ Իսկ պտուտակով և հատկապես երկկողմանի գրքով շատ հետաքրքվել եմ։ Շմորհակալություն Արսենին և Ստեֆիյին։

Նայիր նկարներ (ուշադիր, նկարներում ուրիշ երեխա է, չշփոթել)։


Thanks to our friends Arsen and Steph I have now my first toys: a mobile, a two-sided book and a 3d book. I will be reading the 3d book later, but now I'm very intereseted in the mobile and especially in the two-sided book.

The pics of them can be seen (Achtung! The kids on the pics are different, not me!)





Wednesday, October 26, 2005

A girl.

Have met a girl - our neighbour. She's from Greece and only two weeks older than me. Her mother was suprised how big I am.


Աղջիկ

Հաջողվեց ծանոթանալ հարևան աջկա հետ։ Հույն է և ինձանից ընդամենը 2 շաբաթով է մեծ, բայց չափսերով շատ ավելի փոքր: Մայրը ինձ տեսավ, զարմացավ, թե ինչ մեծ եմ։


Sunday, October 23, 2005

Կոռպոռատիվ նախաճաշ սարի գլխին։

Գնացել էինք մի փոքրիկ արշավ։ Մ—ի պաշտոնակիցներից մեկ նշում էր իր ամուսնությունը սարի գլխի մի ճաշարանում։ Առաջարկել էր ոտքով անտառի միջով բարձրանալ սար։

Երկար մտածում էինք գնալ թե չգնալ, քանի որ առավոտյան ուժեղ անձրև էր գալիս։ Վերջը գնացինք՝ ես ու Մ—ն անձրևանոցի տակ, Հ—ն էլ հենց էնպես։ Անտառի մաքուր օդին, շշուկ լռություն մեջ – շատ լավ քնել էի։ Այնքան խորը, որ նախաճաշի առաջին մասը բաց թողեցի` չնայաց աղմուկին։ Հետո զարթնեցի, պահանջեցի իմ մասը։ Հ—ն առաձնացավ մի սենյակում –) Սեղանակիցները կատակում էին, թե ինձ առանձին հաշիվ պետք է ներկայացնեն:

Ֆուխստուռմի մասին։
The Fuchsturm (fox tower) [bottom right picture] is the original keep of the former castle Kirchberg, which was first mentioned in 937 A.D. Together with two neighboring castles, Kirchberg was destroyed completely during the war between the Lords of Kirchberg and the cities of Erfurt, Nordhausen and Mühlhausen. The Fuchsturm is the only part of the castles that has remained. The first attempts to renovate the tower were made already in 1584, but it took until the end of the 19th century that the tower came in use again as a popular lookout tower.


Saturday, October 22, 2005

Արեգը Վայմառում:

Եղանք Վայմաոում: Խոսք էին տվել անձրև, սակայն բարեբախտաբար Վայմառ մտնելուն պես արև դուրս եկավ: Բավական երկար զբոսնեցինք: Այսինքն երկուսը զբոսնում էին, մեկն էլ լավ քնել էր:

Վայմառում մտանք նորածինների իրերի խանութ: Վաճառահուղին տարիքով մի կին էր, որ իմ պատկերացմամբ, մանկապարտեզային դաստիրակ է եղել հավանաբար դեռ սովետական ժամանակաշրջանում: Ինչևէ, այդ կնոջ ճնշման արդյունքում Հ_ն արդեն որոշել էր խանութի կես գնել: Վերջ ի վերջո բավարարվեցինք մի աշնանային գլխարկով և մի զույգ կոշիկանման գուլպաներով (կամ գուլպանման կոշիկներով), որ այնմիջապես փորձեցինք: Լավն են, այո (նկարներ կտեսնեք): Պատրաստվում ենք մյուս օրվա ճանապարհորդության:

Հ_ն փորձում էր մեզ նկարահանել Վայմառի հայտնի Գյոտե-Շիլլեռ արձանի մոտ: Պարզ է, Գյոտե-Շիլլեռի համար չէ, այլ նոր գնված և փորձած կոշիկանման գուլպաների: Այդ պահին մոտեցան մի խումբ մեծատարիք զբոսաշրջիկներ. նրանցից մեկը` մի տղամարդ, առաջարկեց Հ_ին լուսանկարել մեզ բոլորին միասին: Այդ ժամանակ կին զբոսաշրջիկները գերմանական վայ-վույներով շրջապատեցին մեղ Մ_յի հետ: Հարցրեցին տարիքս: Մ_ն շփոթվեց, սկսեց մտքում հաշվել օրեր, շաբաթներ: Չգիտեմ, ինչ և ինչպես էր հաշվում, բայց պատասխանեց, թե 13 օրեկան: Էհ, արդեն մորանում է... Մենք արդեն հեռանում էինք, իսկ կանայք դեռ երկար բացականչում էին` 13! ընդամենը 13!...


Friday, October 21, 2005

Առաջին բաղնիքս։

Այսօր առաջին անգամ ինձ լողացրեցին։ Դեռ չգիտեմ, թե դուրս եկավ, թե ոչ։ Ամեն դեպքում հետո շատ երկար խորը քնեցի։ Նկարները շուտով կլինեն։

Այսօր Կարին հեբամայի վերջին այցելուտյան օրն էր: Հավանաբար, հաջորդ անգամ կհանդիպենք լողի դասընթացներին:


Thursday, October 20, 2005

Ծննդական ունեցա։

Այսօր վերջապես ստացա ծծնդական վկայական։ Վերջապես իմ գոյություն այս աշխարհում ստացավ պաշտոնական վավերաացում –):


Friday, October 14, 2005

Ինչ եմ կարողանում անել - 1

- Երբ զարթնում եմ, սկզբից մի աչքս եմ բացում` տեսնեմ, թե ի՞նչ կա չկա, հետո նոր մյուսը:

- Երազի մեջ ու կուրծք ուտելիս ժպտում եմ (ո՛վ չէր ժպտա!). հայրիկիս հետ խաղալիս` ծիծաղում: Այո-այո, ձայնով, ծիծաղում: Հ-ն ու Մ-ն անունս "ժպտուկ" են դրել:

- Ժամանակ առ ժամանակ փորձում եմ, թե ինչպես են հնչում ձայնավորները: Ամենասիրված ձայանավորս Օ-ն է. Օ-օ-օ: Աաա՜ հիշեցի. քանի ամիս է մայրիկիս փորում յոգայի դասընթացների գնում: Զուր չի անցել: Հ-ն ասում է, յօգ եմ դառնալու:

- Հենց պառկում եմ Մ-ի փորին, և եթե առյուծային ախորժակս դեռ սպառված չէ, ինքնըստինքյան սկսում եմ ծիծ փնտրել: Դեռ չեմ գտել:


Thursday, October 13, 2005

Առաջին զբոսանք։

Այսօր առաջին անգամ դուրս էի եկել զբոսնելու. Այսինքն Մ—ներ դուրս եկել, ես էլ վրան։ Հավես էր. լավ քնեցի մաքուր օդին, արևի տաք շողերի տակ։ Մ—ն էլ անգործությունից սերկևիլ էր կրծում ու թերթ կարդում։ Նկարներ նայիր այստեղ։


Wednesday, October 12, 2005

Բժիշկի այցելության մանրամասները

Այսօր մեզ այցելեց բժիշկը` Herr Ringelman-ը, 2-րդ պլանային զննումը անց կացնելու (այստեղ դա կոչում են U-2):

Երիտասարդ հաճելի անձնավորություն է, իր մասին շատ դրական արձագանքներ ենք ստացել: Պարզվեց Միքայելի հետ ֆուտբոլ են խաղացել: Մտնելուն պես ասեց`
- Ֆռաու, պարզվում է ձեր ամուսինը ուժեղ ֆուտբոլիստ է:

Չափեց գլուխը` 36 սմ, զարկերակը: Նայեց ոտքից գլուխ` աննդհատ կրկնելով`
-Ի՛նչ տղա է, ի՛նչ գեղեցիկ է:

Երբ լապտերի լույսն ուղղեց աչքերիս մեջ` ստուգելու, հետաքրքրված հարցրեցի.
- Մի՞թե կապույտ են աչքերը:
- Ոչ, մուգ շականակագույն,- ժպտաց բժիշկը,- զարմանալի կլիներ, թե կապույտ լիներ, չէ՞:

Այսքան ժամանակ կարծում էի, թե աչքերի սևության տակ կապույտն է թաքնված: Ա՛խ, ծնողական փառասիրություն:

- Տենց է, - շարունակում էր բժիշկը,- մեզ դուր են գալիս ձեր գեղեցիկ շականակագույն աչքերը, իսկ ձեզ` մեր երկնագույն:

Դժվար է համաձայնվել` հայի կապույտն ու գերմանացու երկնագույնը չես համեմատի:


"Ein prächtiges Kind" - "A gorgeous kid"

This is what the doctor has written about me in my health book after the second medical examination.


"Ein prächtiges Kind" - "Պայծաո սքանչելի երեխա"։

Այսպես է գրել իմ մասին բժիշկն իմ առողջության գրքույկում։


Tuesday, October 11, 2005

Ի՞նչ անել պոռտալարը

Այսօր առաջին անգամ Հ-ի հետ մենակ էինք, երբ եկավ Կարին հեբաման: Կարին մերսում արեց ինձ, Հ-ին սովորեցրեց, թե ոնց է պետք անել: Դեռ չգիտեմ դուրս գալիս է, թե չէ: Նոր զգացմունքներ են:

Պարզվեց պոռտալարս արդեն չորացել պոկվել է: Ճիշտն ասած, Մ-ն դա դեռ առավոտյան էր նկատել: Հ-ն կարծես թե ոգևորված եր: Պոռտալարի բախտը դեռ չի որոշված` թափե՞լ, թե պահել հիշատակ: Ներկա դրությամբ այն իր տեղն է գտել Անուշիկի(մորաքույրս է) նվիրած փոքրիկ ծաղկամանում:


Monday, October 10, 2005

About the hair.

We've done lots of pictures today. I like being photographed. Especially when eaten and clean. Lot's of fun.

What a stranger notices first - looking at my pics - is my black eyes. Second- the hair, lots of dark hair. Interestingly, M. guessed that I was going to have lots of black hair yet 4-5 months ago. H. did not beleive, hehe.

Our friend Christian says that his niece is two years old and still does not have so much hair. -)


Մազերի մասին:

Այսօր շատ շատ անգամ ֆոտո-նկարվել եմ:

Մարդիկ, երբ տեսնում են նկարներս առաջի հերթին ուշադրություն են դարզնում սև աչքերին, երկրորդ հերթին, թե ինչքան շատ սև մազ է գլխիս: Իրականում, Մ_ն կռահել էր, որ շատ մազ եմ ունենալու դեռ 4-5 ամիս առաջ: Հ_ն չէր հավատում:

Մեր մի ընկեր - Քրիստիանն ասում է, թե իր զարմիկ երկու տարեկան է, մինջև հիմա այդքան մազ չունի:


Sunday, October 09, 2005

About weighting and high technologies.

Martin, a friend of us, gifted us a high-tech weight scale, with lots of functions as memorries etc. Unfortunately, the batteries were low and he couldn't show us how it worked.

Well. We still haven't learned how to use it! Hebamme Anja could not figure out as well. So we use a very old style scale, which however is lots of fun to be measured by. Take a look at the pic and the pic.


Կշռվելու և ժամանակակից տեխնոլոգիաների մասին:

Ուրեմն, մեր ընկեր Մարտին նվիրել էր մեզ մի կշեոք. նվիրելուց երկար բացատրում էր, թե ինչ ֆունկցիաներ ունի կշեռքը, հիշողություն և այլն: Դժբախտաբար նվիրելու պահին մարտկոցները նստած էին, և անհնար էր անմիջապես ցուցադրել կիրառությունը:

Ինչեէ, եկավ կշռվելուս օրը, բայս այդպես էլ չսովորեցինք կշեռք օգտագործել: Պարզվեց, Անյա հեբաման ունի իր հին կշեռքը: Հենց դրանով էլ կշռվեցի: Ասեմ ձես, շատ հավես է այդպիսի մի կտորում կշեռվել: Ինքներդ պորձեզ, կհամոզվեք:


Saturday, October 08, 2005

Ժպիտների և պաստաշուտայի մասին:

Հ. և Մ._ն կարծում են, որ ես երբեմն ժպտում եմ: Ինքս հաստատ չեմ կարող ասել, քանի որ ուտելուց ազատ ժամանակ քնած եմ լինում:

Աիսպիսով, քանի որ մայրիկն էլ է քնում, իսկ իմ հազվադեպ ժպիտեր բաց տողնելը սրբապխծություն կլիներ, որոշվեց, որ միասին ենք գնում պաստա սարքելու: Սովորել եմ արդեն, մյուս անգամ ես եմ սարքելու:


Friday, October 07, 2005

Ախ, Ախ.. առաջին դասերս

Սովորում եմ կուրծք ուտել: Հետո կաթ կուլ տալ: Եվ այդպես շարունակ, քայլ առ քայլ:


Thursday, October 06, 2005

Կարին հեբաման:

Բայց շատ զվարճալի է, թե ինչպես է Կարին հեբաման արտասանում անունս -)): Կարինի նկարներ շուտով կլինեն:


Մայրիկի հուշերից (կրճատված)

...Եվս մեկ վայրկյան և կրծքիս շպրտեցին ոտերն ու ձեռքերը անկանոն շարժող մարդանման մի ճճվուկ:
Բշիշկն ասաց`
- Ահա ձեր տղան: Ապրես, լավ աշխատանք արեցինք:

Իսկ ես նայում էի այս նոր աշխարհ դուրս եկած էակին ու չէի հավատում: Սեղմում կրծքիս ու չէի հավատում, որ իմ ճուտիկին եմ գրկում: Միայն շուրթերս էին շշնջում`
-Ich kann nicht glauben, ich kann nicht glauben.

Եվ նորից բշիշկի ձայնը`
-Հայրիկ, դե կտրիր պորտալարը: Քո տղան է, իմ տղան չէ:

Հետո Միքայելը գրկեց փոքրիկին, որ բուժքույրի հետ տանեն առաջին զննման: Դռան մոտ հանկարծ կանգ առավ`
- Բա անունն ինչ ա:
- Չես տեսնում, Արեգ ա,- ասեցի ես:
- Դե գնանք, Արեգս, - ասեց հայրը իր որդուն: Ու գնացին:

Անունների ցուցակը տարել էինք հետներս, բայց պետք չեկավ: Հենց ծնվեց, երկուսիս ել պարզ էր, որ Արեգն է ծնվել:

Մի քիչ հետո վերադարձավ բուժքույրը և ասաց ինձ, որ երեխաի հետ ամեն ինչ լավ է, առողջ երեխա է:

Եվս մի 20 րոպեից բոլորս նորից իրար հետ էինք: Միքայելը բերեց փաթաթած Արեգին, փորձեցի կուրծք տալ: Նստած նայում էինք մեր հրաշքին և սպասում, երբ կթողնեն մեզ տուն արդեն: Ինքն ել մեզ էր նայում, կարծես թե ասում էր`
- Դե, եկել եմ:

- Բարև, Արեգ:


Wednesday, October 05, 2005

Առաջին օրս:

Հետաքրքիր և աշխույջ առաջի երկու ժամ. որ ընդգրկում էր կյաքում առաջի բժշկական զննումը, առաջի անգամ լոցանալ և այլն:

Եվ իհարկե, առաջի փոքրիկ ճամբորդությունը մեքենայով դեպի տուն: Չէ, չհավանեցի: Դժվարությամբ դիմացա, քունս տանում էր: Հետո, անմիջապես քնեցինք ուժասպառ հայրիկի հետ:


"Hello, World!"

"Hello, World!" - I cried out at 15:55 on 5th of October, 2005 ("5" is my magic number, isn't it).

"Hello, the Sun" - cried the World in reponse.

Sun, Areg in armenian - that's my name, that's me.

Nice to meet you, world!


Ծննդյան օրս է այսօր:

Այսինքն իրական ծննդյան օրս, Հոկտեմբերի 5, 2005 թիվ: Այն օր, որ դեռ երկար տարիներ նշելու ենք բոլորով:

Առաջի վկայականիս թվեր. 3545գ քաշ, 51սմ հասակ, 8/10/10 Ապգար:

Դե, շնորհավորեք..