Օրագիր .:. Blog
"Ein prächtiges Kind" - "A gorgeous kid"
"Ein prächtiges Kind" - "Պայծաո սքանչելի երեխա"։
About weighting and high technologies.
Կշռվելու և ժամանակակից տեխնոլոգիաների մասին:
Այսօր մեզ այցելեց բժիշկը` Herr Ringelman-ը, 2-րդ պլանային զննումը անց կացնելու (այստեղ դա կոչում են U-2):
Երիտասարդ հաճելի անձնավորություն է, իր մասին շատ դրական արձագանքներ ենք ստացել: Պարզվեց Միքայելի հետ ֆուտբոլ են խաղացել: Մտնելուն պես ասեց`
- Ֆռաու, պարզվում է ձեր ամուսինը ուժեղ ֆուտբոլիստ է:
Չափեց գլուխը` 36 սմ, զարկերակը: Նայեց ոտքից գլուխ` աննդհատ կրկնելով`
-Ի՛նչ տղա է, ի՛նչ գեղեցիկ է:
Երբ լապտերի լույսն ուղղեց աչքերիս մեջ` ստուգելու, հետաքրքրված հարցրեցի.
- Մի՞թե կապույտ են աչքերը:
- Ոչ, մուգ շականակագույն,- ժպտաց բժիշկը,- զարմանալի կլիներ, թե կապույտ լիներ, չէ՞:
Այսքան ժամանակ կարծում էի, թե աչքերի սևության տակ կապույտն է թաքնված: Ա՛խ, ծնողական փառասիրություն:
- Տենց է, - շարունակում էր բժիշկը,- մեզ դուր են գալիս ձեր գեղեցիկ շականակագույն աչքերը, իսկ ձեզ` մեր երկնագույն:
Դժվար է համաձայնվել` հայի կապույտն ու գերմանացու երկնագույնը չես համեմատի: