Օրագիր .:. Blog
About weighting and high technologies.
Կշռվելու և ժամանակակից տեխնոլոգիաների մասին:
Այսօր առաջին անգամ Հ-ի հետ մենակ էինք, երբ եկավ Կարին հեբաման: Կարին մերսում արեց ինձ, Հ-ին սովորեցրեց, թե ոնց է պետք անել: Դեռ չգիտեմ դուրս գալիս է, թե չէ: Նոր զգացմունքներ են:
Պարզվեց պոռտալարս արդեն չորացել պոկվել է: Ճիշտն ասած, Մ-ն դա դեռ առավոտյան էր նկատել: Հ-ն կարծես թե ոգևորված եր: Պոռտալարի բախտը դեռ չի որոշված` թափե՞լ, թե պահել հիշատակ: Ներկա դրությամբ այն իր տեղն է գտել Անուշիկի(մորաքույրս է) նվիրած փոքրիկ ծաղկամանում: