Օրագիր .:. Blog
Բժիշկի այցելության մանրամասները
"Ein prächtiges Kind" - "A gorgeous kid"
"Ein prächtiges Kind" - "Պայծաո սքանչելի երեխա"։
About weighting and high technologies.
- Երբ զարթնում եմ, սկզբից մի աչքս եմ բացում` տեսնեմ, թե ի՞նչ կա չկա, հետո նոր մյուսը:
- Երազի մեջ ու կուրծք ուտելիս ժպտում եմ (ո՛վ չէր ժպտա!). հայրիկիս հետ խաղալիս` ծիծաղում: Այո-այո, ձայնով, ծիծաղում: Հ-ն ու Մ-ն անունս "ժպտուկ" են դրել:
- Ժամանակ առ ժամանակ փորձում եմ, թե ինչպես են հնչում ձայնավորները: Ամենասիրված ձայանավորս Օ-ն է. Օ-օ-օ: Աաա՜ հիշեցի. քանի ամիս է մայրիկիս փորում յոգայի դասընթացների գնում: Զուր չի անցել: Հ-ն ասում է, յօգ եմ դառնալու:
- Հենց պառկում եմ Մ-ի փորին, և եթե առյուծային ախորժակս դեռ սպառված չէ, ինքնըստինքյան սկսում եմ ծիծ փնտրել: Դեռ չեմ գտել: